Որոտան համայնքի մուտքի մոտ տեղադրված «Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակի վրա սյունեցիները ներկ են լցրել (Տեսանյութ)
Գորիս-Կապան ճանապարհին տեղադրված «Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակի վրա սյունեցիները ներկ են լցրել։
«Ժողովուրդ ջան, սա էն չարաբաստիկ զնակն ա, էստեղ կարող է միայն Որոտանինը լինի, միշտ լղոզելու ենք»,– տարածված տեսանյութում ասում է մի տղամարդ։
Հիշեցնենք, որ նախօրեին Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը Facebook-ի ուղիղ եթեր էր մտել Որոտան համայնքի մուտքի մոտից եւ ցուցադրել, թե ինչպես են ադրբեջանցիները Որոտանում տեղադրում «Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակը: