Հետպատերազմական սոցիալական աջակցության ծրագրերը 15-ն են․ սոցապ նախարարությունը բյուջեի վերանայում կանի՞
Հետպատերազմական շրջանում ակտիվ գործարկման փուլում են սոցիալական աջակցության ծրագրերը, որոնք 15-ն են: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
«Արցախում հաշվառում ստացած քաղաքացիներին յուրաքանչյուր ամիս վճարվում է 68 հազար դրամ, և բացի դրանից նաև՝15 հազար դրամ, եթե չունեն սեփականություն, կան բացառություններ, իսկ նրանք, ովքեր աշխատում են կամ բարձր կենսաթոշակ են ստանում, ինչպես նաև 18-58 տարեկան տղամարդիկ այս ծրագրի շահառուներ չեն համարվում»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ մոտ 100 հազար շահառուներից 90 հազարի մասով կան հաստատումներ, և արդեն 7 միլիարդ դրամի չափով աջակցություն է ցուցաբերվել:
Նախարարի խոսքով՝ մյուս աջակցության ծրագրով նախատասվում է 300 հազար դրամ աջակցություն տրամադրել Արցախում հաշվառում ունեցող այն քաղաքացիներին, որոնք փաստացի առնվազն վերջին երեք ամիսներին բնակվել են այն տարածքներում, որոնք գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո: Առաքելյանի հավաստմամբ՝ արդեն ավելի քան 5 հազար քաղաքացի ստացել է այդ աջակցությունը, պոտենցիալ շահառուների թիվը մոտ 30 հազար է:
Մանրամասները՝ տեսանյութում: