Պարզվում է զոհվածների մահվան վկայականները չեն տրվում. Աննա Կոստանյան
Արցախյան ազատմարտի ժամանակ զոհված զինծառայողների, քաղաքացիական անձանց, երբ մարմինները դիահերձումներից դուրս են գրվում, պարզվում է այս անձանց մահվան վկայականներ չեն տրվում: Այս մասին Ազգային ժողովում ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը:
Նա նշեց, որ քաղաքացիները օբյեկտիվ պատճառներով այս մասին չեն բարձաձայնում, քանի որ սգի մեջ են, կամ փորձում են ըմբռնումով մոտենալ:
«Որոշակի ժամանակ անցնելուց հետո պարզվում է՝ տվյալ անձի դիահերձման պայմանները, զոհվելու հանգամանքները, ինչպես նաև այն ապացույցները, որ այս մարդը զոհվել է պատերազմում, որևէ կերպ հնարավոր չէ պարզաբանել: Օրինակ՝ Հերացու փողոցում գտնվող և Առողջապահության նախարարության լիազորության ներքո գործող դատաբժշկական կենտրոնից Մեծամորից ԴՆԹ անալիզի միջոցով անձի ինքնությունը հաստատված դիակը, որը տեղափոխվել է այս կենտրոն, այնուհետև դուրս է գրվել և հուղարկավորվել է, այս պահին պարզվում է այդ անձի համար չի կարող տրվել մահվան վկայական, որովհետև դիահերձողը չի կարողանում հայտնաբերվել»,-ասաց նա և նշեց, որ որևէ լիազոր մարմին հոդաբաշխ բացատրություն չի կարողանում տալ: