iPhone-ներն ընդհանուր կդառնան
Apple-ը թույլ կտա միանգամից մի քանի օգտատերերի տնօրինել iPhone-ները, հաղորդում է Lenta-ն՝ Appleinsider-ի վրա հղումով:
Պարբերականի տրամադրության տակ է հայտնվել արտոնագիրը, որում նկարագրվում է Secure Enclave տեխնոլոգիան, որն անհրաժեշտ է iPhone-ի նկատմամբ անվճար հասանելիությունն ապահովելու համար: Դրանից բացի, փաստաթղթում նշվում է սարքի վրա միանգամից մի քանի օգտահաշիվ գրանցելու հնարավորությունը: Լրագրողները նշել են, որ նման գործառույթ կա Mac համակարգիչներում եւ հետագայում հասանելի կլինի iPhone-ում եւ iPad-ում:
Արտոնագրում ասվում է, որ սմարթֆոնի յուրաքանչյուր օգատեր կունենա իր անձնական կարգավորումները, օրինակ՝ կենսաչափական տվյալներ (Face ID), թվային կոդ, համակարգի պարամետրեր, կոնտակտների ցուցակ, զանգերի պամտություն եւ վեբ էջերի այցելություն: iOS-ի կոնկրետ օգտահաշվի ակտիվացման դեպքում կավարտվի նախորդի սեանսը եւ կթարմացվի նորը: Տեխնոլոգիայի ստեղծողները հստակեցնում են, որ առանձին օգտատերերի կարգավորումներն ու կոնտենտը չեն համընկնվի:
Appleinsider-ի լրագրողները նշում են, որ սա iPhone-ը որպես մի քանի օգտատերերի սարք կարգավորելու՝ Apple-ի առաջին փորձը չէ: 2013 թվականին ընկերությունը հայտ է ներկայացրել արտոնագրի գրանցման համար, որում նման գործառույթն իրականացվում է Touch ID սենսորի օգնությամբ: