Պաշտպանյալն անհուսալիորեն գնում է վատագույն տարբերակով. Անդրանիկ Թևանյան
«Հրաժեշտ պաշտպանյալին
Ես միշտ մինչև վերջ հետևում եմ Ալիևի, Էրդողանի, Փաշինյանի հարցազրույցներին, ելույթներին, ասուլիսներին։ Թշնամու խոսքը պետք է լսել ու վերլուծել։ Այս անգամ, սակայն, չկարողացա։ Առաջին անգամ չկարողացա Նիկոլին մինչև վերջ լսել։ Տարբեր պատճառներով չկարողացա։ Նա միշտ է այդպես խոսում, նենգափոխում պատճառահետեւանքային կապերը, ստում առանց կարմրելու, հիմարների փիլիսոփայություն հրամցնում, վիրավորում մտածող մարդկանց ինտելեկտը, բայց այս անգամ չկարողացա լսել։
Ինչքան որ կարողացա, ստացա հետեւյալ տպավորությունը՝ նա մենակ է, վախեցած է, չի վստահում ոչ մեկին, շարունակում է ստել, շարունակում է դեմագոգիան և ապրում է լրիվ այլ աշխարհում։
Ամենասարսափելին այն է, որ նա չի ընկալում իր արածների մասշտաբները, իր տված վնասի ամբողջ ողբերգականությունը և չի հասկանում, որ ծանր վիճակի մեջ է դրել ոչ միայն իրեն, այլ նաև իր ընտանիքին ու նեղ շրջապատին։
Պաշտպանյալն անհուսալիորեն գնում է վատագույն տարբերակով»,- գրել է նա։
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանի Facebook-ի էջից: