Գերմանացի օդաչուն երկնքում հսկայական ներարկիչ է ուրվագծել
Գերմանացի օդաչու Սեմի Քրամերը երկնքում հսկայական ներարկիչ է ուրվագծել՝ թռնելով 200 կմ, որպեսզի հիշեցնի մարդկանց Եվրոպայում կորոնավիրուսի դեմ պատվաստումների արշավի մեկնարկի մասին, հաղորդում է Reuters-ը:
20-ամյա օդաչուն քարտեզին պատկերել է երթուղի, որը նա պետք է անցներ GPS-ի օգնությամբ նախքան Գերմանիայի հարավում երկինք բարձրանալը: Ներարկչի տեսքով երթուղին հայտնվել էր flightradar24 կայքում:
«Դեռեւս կան մարդին, որոնք դեմ են պատվաստման, եւ իմ գործողությունը կարող է լինել նրանց համար այդ թեմայի շուրջ մտածելու հիշեցում»,-Քրամերը հայտարարել է Reuters-ին:
«Հնարավոր է, որ դա ինչ-որ չափով ուրախության արտահայտում էր, քանի որ ավիացիոն ոլորտը բավականին տուժել է համավարակի հետեւանքով»,-հավելել է Քրամերը:
Հիշեցնենք, որ Եվրոպայում պաշտոնապես մեկնարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների արշավը: Դաշնային կառավարությունը պատրաստվում է ապահովել 1,3 մլն դեղաչափով առողջապահության տեղական համակարգերը մինչեւ տարեվերջ, եւ 700 000-ական դեղաչափով ամեն օր՝ սկսած հունվարից: