Իրաքում ձերբակալել են ծայրահեղականի, որը պատրաստվում էր պայթեցնել ինքն իրեն ամանորյա տոների ժամանակ. ԶԼՄ-ներ
Իրաքի անվտանգության ուժերը ձերբակալել են ծայրահեղականին, որը պատրաստվում էր պայթեցնել ինքն իրեն ամանորյա տոների ժամանակ Բաղդադում: Այդ մասին շաբաթ հայտարարել է երկրի Ազգային անվտանգության գործակալությունը, հաղորդում է Al-Sumaria հեռուստաալիքը:
«Օպերատիվ գործողությունների արդյունքում հաջողվել է վնասազերծել ահաբեկչական միավորումն ու ձերբակալել չորս մարդու, այդ թվում՝ ահաբեկիչ մահապարտին, որը պատրաստվում էր պայթեցնել ինքն իրեն ամանորյա տոների ժամանակ Բաղդադում»,-ասվում է գործակալության հայտարարության մեջ:
Հարցաքննման ժամանակ կասկածյալները խոստովանել են, որ հրահանգ են ստացել ապակայունացնել իրավիճակը մայրաքաղաքում Սուրբ Ծննդյան եւ Ամանորի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: