Վրաստանում ուսումնասիրվում են COVID-19-ով վարակվելու «կասկածելի» դեպքերը
Վրաստանի Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնից հայտնել են, որ ուսումնասիրում են «կորոնավիրուսային վարակի կասկածելի դեպքերը, որտեղ կարող է նոր շտամ հայտնաբերվել:
«Կան որոշակի ապացույցներ, որ նոր շտամը կարող է հաստատվել, բայց հետազոտությունը օրեր կտևի, քանի որ գենոմը հաջորդականացվում է», – բացատրեց Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:
Ըստ նրա, այս պահին կորոնավիրուսի մուտացիան կարող է հաստատվել միայն Ռիչարդ Լուգարի անվան հանրային առողջության հետազոտությունների կենտրոնի Լուգարի լաբորատորիայում: Գամկրելիձեն ասաց, որ միայն այդ լաբորատորիայում գենոմի հաջորդականացման հնարավորություն կա, բայց դա կտևի մեկ շաբաթ: