Քաբուլում մի քանի պայթյուն է որոտացել. զոհվել է առնվազն 2 ոստիկան
Շաբաթ առավոտյան Քաբուլում մի շարք պայթյուններ են տեղի ունեցել, որոնց արդյունքում առնվազն երկու ոստիկան զոհվել եւ վիրավորվել է երկու խաղաղ բնակիչ, հաղորդում է Associated Press-ը` վկայակոչելով տեղական իշխանություններին:
Ոստիկանության մամուլի խոսնակ Ֆերդոզ Ֆարամարզը հայտարարել է, որ ոստիկանների մահվան պատճառն Աֆղանստանի մայրաքաղաքի արեւմտյան մասում ոստիկանական ավտոմեքենայում տեղադրված էլեկտրամագնիսական ռումբն էր:
Եվս երկու սպա վիրավորվել է քաղաքի հարավում տեղի ունեցած նմանատիպ միջադեպի հետեւանքով. երրորդ ռումբը պայթել է Քաբուլի արեւելքում` առանց մահվան ելքի:
Հաղորդվում է առնվազն երկու պայթյունի մասին, սակայն ոստիկանությունն այս միջադեպի մանրամասները չի բացահայտել: