Գամկրելիձեն COVID-19-ի նոր շտամի առկայություն է թույլ տվել Վրաստանում
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն COVID-19-ի նոր շտամի առկայություն է թույլ տվել Վրաստանում: Նրա խոսքով` այժմ Թբիլիսիի մասնագետներն ուսումնասիրում են COVID-19-ով վարակման մի քանի կասկածելի դեպք, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն: https://www.newsgeorgia.ge/
«Կորոնավիրուսի նոր շտամը դեռ հաստատված չէ: Կան որոշակի ապացույցներ, որ նոր շտամը կարող է հաստատվել, սակայն հետազոտության համար օրեր են պահանջվում»,- լրագրողներին ասել է Գամկրելիձեն:
Ըստ նրա` միայն Ռիչարդ Լուգարի հանրային առողջապահության հետազոտությունների կենտրոնը (Լուգարի լաբորատորիա) կարող է հաստատել կորոնավիրուսի նոր շտամը Վրաստանում, քանի որ միայն այնտեղ գենոմի հաջորդականացման հնարավորություն կա: Այդպիսի հետազոտությունները բավականին երկար են եւ թանկ, հավելեց Գամկրելիձեն:
Շարունակելով խոսել վիրուսի բրիտանական շտամի մասին` նա նաեւ նշել է, որ «դա նոր հայտնագործություն չէ», եւ մուտացիայի մասին հայտնի էր դարձել դեռ սեպտեմբերին: Ընդ որում, Գամկրելիձեն նշել է, որ շնչառական վիրուսներին «բավականին արագ եւ հաճախակի մուտացիաներ» են բնորոշ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր մուտացիայի հայտնաբերման մասին: Չնայած վիրուսի նոր տարբերակը, ըստ նախնական գնահատականների, կարող է 70 տոկոսով ավելի վարակիչ լինել, քան սովորականը` դեռ ոչինչ չի վկայում այն մասին, որ այն ավելի վտանգավոր է մահացության կամ հոսպիտալացման տեսանկյունից: