Թբիլիսին բողոքում է «Կովկասյան պլատֆորմ»-ի մասին Զուրաբիշվիլիի հայտարարության դեմ
Թբիլիսին բողոքում է «Կովկասյան պլատֆորմի» ստեղծման վերաբերյալ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարության դեմ:
Նախագահական նստավայրի մոտ հավաքվել են մի քանի տասնյակ ակտիվիստ, որոնք Զուրաբիշվիլիի հայտարարությունները հակապետական են համարում: Ցուցարարների ձեռքերում «Կովկասյան պլատֆորմը ծուղակ է», «ՆԱՏՕ-ն է մեր ընտրությունը» գրություններով պաստառներ կային: Նրանք նախագահից պահանջել են լրացուցիչ պարզաբանումներ մտցնել այսպես կոչված՝ «վեցի ձևաչափով» Մոսկվայի հետ համագործակցության հեռանկարների վերաբերյալ, գրում է «Նովոստի-Գրուզիա»-ն:
«Բոլորի համար ակնհայտ է, որ «Կովկասյան պլատֆորմը» տարածաշրջանում արևմտյան տեսլականի և արևմտյան մոդելի այլընտրանք է»,- լրագրողներին ասաց բողոքողներից մեկը՝ «2020» քաղաքացիական պլատֆորմի ներկայացուցիչը:
Դեկտեմբերի 23-ին ամենամյա «Ամբասադորիալին» Սալոմե Զուրաբիշվիլին խոսեց Հարավային Կովկասում հակամարտությունների լուծման համատեքստում «Կովկասյան պլատֆորմ» ստեղծելու անհրաժեշտության մասին: Վրաստանում և արտերկրում շատերը նրա խոսքերը ընկալում էին որպես աջակցություն Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների նախաձեռնությանը՝ առանց արևմտյան պետությունների՝ վեց երկրների` Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի մասնակցությամբ նոր ձևաչափ ստեղծելու մասին:
Այնուամենայնիվ, Զուրաբիշվիլիի վարչակազմը հայտնեց, որ դա բացառապես նախագահի սեփական նախաձեռնությունն է, որը ենթադրում է ուժեղացնել Վրաստանի՝ որպես միավորող պատմական դերը: Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին ասաց, որ շատ դժվար է խոսել միասնական պլատֆորմի մասին մի երկրի հետ, որը զբաղեցնում է Վրաստանի տարածքի 20%-ը: