Ցուցարարի դեմքից արյուն հոսեց՝ ոստիկանների կողմից բերման ենթարկվելու ժամանակ
Երևանի Հանրապետության հրապարակում ոստիկանների կողմից ցուցարարներից մեկին բերման ենթարկելիս վերջինիս դեմքը երեկ ամբողջովին արյունոտ էր, քթից արյուն էր հոսում: Ոստիկանները բերման էին ենթարկում խաղաղ ակցիայի մասնակիցներին: Բերման ենթարկվողների թվում էր ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը։ Նրան տեղափոխեցին Ոստիկանության Էրեբունու բաժին։
Նշենք, որ ցուցարարները փակել էին Տիգրան Մեծ պողոտան, ապա երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ էլ ոստիկաններն սկսեցին բերման ենթարկել նրանց:
Երեկ առավոտյան էլ ոստիկանները բերման են ենթարկել ավելի քան 70 խաղաղ ցուցարարների, որոնք շրջափակել էին կառավարության շենքը։