Քննչական կոմիտեի բակում հավաքվել են Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի մեծ թվով աջակիցներ. Միջադեպ տեղի ունեցավ
Քննչական կոմիտեի բակում հավաքվել էին Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի մեծ թվով աջակիցներ, միջադեպ է տեղի ունեցել տաքսու վարորդի և նրանց միջև։
Տաքսու վարորդը ցանկանում էր երթևեկել Քննչական կոմիտեի շենքի դիմացի ճանապարհով, սակայն աջակիցներն այն փակել էին, որի հետեւանքով էլ միջադեպ տեղի ունեցավ։
Իրավիճակը կարգավորեց Քաջարանի քաղաքապետը։
Նշենք, որ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանն այսօր՝ դեկտեմբերի 23-ին, հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության։
Ենթադրվում է, որ Փարամազյանը հարցաքննվելու է ապօրինի հավաքներ կազմակերպելու եւ անցկացնելու վերաբերյալ հարուցված քրեական գործով։
Հիշեցնենք, որ նույն քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին եւ կալանքի միջնորդություն ներկայացվել դատարան։
Նշենք, որ Սյունիքի մարզի բոլոր համայնքապետերը, այդ թվում՝ նաեւ Քաջարանի համայնքապետը պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: