Հայաստանի և Ադրբեջանի միջեւ վերջին զինված հակամարտության ժամանակ չճանաչված Լռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսությանը պատճառված վնասը համեմատելի է նրա մի քանի տարվա ՀՆԱ ծավալի հետ. «ՌԻԱ Նովոստի»
Հայաստանի և Ադրբեջանի միջեւ վերջին զինված հակամարտության ժամանակ չճանաչված Լռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսությանը պատճառված վնասը համեմատելի է նրա մի քանի տարվա ՀՆԱ ծավալի հետ, «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է ԼՂՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
«Հակառակորդի պատճառած վնասն ուղղակի ահռելի է: Հիմա աշխատանքներ են տարվում դրան դրամային արտահայտությամբ գնահատական տալու համար, բայց արդեն կարելի է ասել, որ այն համեմատելի է հանրապետության մի քանի տարվա ՀՆԱ ծավալի հետ: Դա առաջին հերթին վերաբերում է գյուղատնտեսության, էներգետիկայի ոլորտներին»,- ասել է Մարտիրոսյանը:
Պետնախարարի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում վերջին ռազմական հակամարտությունից հետո չճանաչված հանրապետության բնակչությունը հայտնվել է «հումանիտար աղետի շեմին»: Մարտական գործողություններով պատճառված վնասն անդրադարձել է առաջին հերթին ենթակառուցվածքային օբյեկտների եւ քաղաքացիների մասնավոր սեփականության վրա, հայտնել է Մարտիրոսյանը:
«Այն պատճառով, որ տարածքների մեծ մասը ռազմական գործողությունների հետեւանքով անցել է հակառակորդին կամ գրավվել, մեր տնտեսությունը զրկվել է գյուղատնտեսական հողերի եւ էներգետիկայի օբյեկտների մեծ մասից: Էլ չեմ խոսում այն մասին, որ քաղաքացիների սեփականության մեծ մասը՝ անշարժ գույքի օբյեկտներ, անձնական եւ գյուղատնտեսական տեխնիկա, նույնպես կա՛մ ոչնչացվել է, կա՛մ մնացել մեր վերահսկողությունից դուրս»,- նշել է պաշտոնյան: