Ֆինլանդիայի երեք քաղաք հավակնում է Եվրոպայի մշակութային մայրաքաղաքի կոչմանը
Ֆինլանդիայի երեք քաղաք՝ Օուլուն, Սավոնլինան եւ Տամպերեն, պայքարում են Եվրոպայի մայրաքաղաքի կոչումը ստանալու համար, հաղորդում է «Եվրոպուլսը»:
Թեկնածուներից յուրաքանչյուրը կկազմի մշակութային ծրագիր մեկ տարվա համար, իսկ հաղթողին կորոշի անկախ ժյուրին 2021 թվականի ամռանը:
2026 թվականին ֆիննական քաղաքը երրորդ անգամ կդառնա Եվրոպայի մշակութային մայրաքաղաք: Առաջինը 2000 թվականին դարձել էր Հելսինկին, իսկ 2011-ին՝ Տուրկուն:
Ամեն տարի ԵՄ երկու քաղաք կրում է մշակութային մայրաքաղաքի կոչումը, երբեմն դրանց միանում է երրորդ քաղաքը ԵՄ անդամություն չունեցող երկրից:
ԵՄ-ն հաճախ ֆինանսավորում է այդպիսի մայրաքաղաքների պլանավորած միջոցառումները զբոսաշրջիկներ ներգրավելու եւ մասնավոր ներդրումների համար: