Չի բացառվում, որ ժամերի ընթացքում Առուշանյանին նոր մեղադրանքներ առաջադրեն և փորձեն կալանավորելու միջնորդություն ներկայացնել դատարան. փաստաբան Արմեն Մելքոնյան
Որևէ ապօրինի հավաքի մասին խոսք լինել չի կարող, ենթադրում եմ, որ սա քաղաքական գործընթաց է․ այս մասին լրագրողների հետ զրույցում ՔԿ-ում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը:
Նա նշեց, որ ըստ փաստաբանական թիմի՝ նրա ձերբակալումը ոչ իրավաչափ է, ապօրինի է և արդեն բողոքարկել ենք դատարան:
«Առուշ Առոշանյանը նաև հանդիսացել է իմ հրամանատարը, ես շուրջ երկու ամիս նրա հետ խրամատում եմ կռվել, գիտեմ նրա բյուրեղա մաքրությունը և այսօրվա իշխանություններին կոչ եմ անում` խելքներդ գլուխներդ հավաքեք»,-ասաց նա և հույս հայտնեց, որ դատարանը ճիշտ որոշում կկայացնի:
«Նոր տեղեկացա, որ բացի այս քրեական գործից, ինչ-որ քրեական գործեր կան, որոնք միավորում են մեկ վարույթում, հասկանում եմ, թե ինչ են փորձում կատարել և չի բացառվում, որ ժամերի ընթացքում Առուշանյանին նոր մեղադրանքներ առաջադրեն, և արդեն ծանր հոդվածներով փորձեն միջնորդություն ներկայացնել դատարան, որպեսզի խափանման միջոց կալանավորումը կիրառվի»-ասաց բա՝ նաև սթափության կոչ անելով իշխանությանը:
Փաստաբանն ասաց, որ Առուշ Առուշանյանը ապօրինի բերման են ենթարկել առավոտյան 4:30-ի սահմաներում, 6:30 ձերբակալվել է և մինչև 14:30 տեղեկություն չունեին: «Ես կարող եմ ասել, որ բոլոր փուչիկ քրեական գործերը կպայթեն և այդ պայթյունի ձայնը կլսեք»,-ասաց նա և նշեց, որ Առուշանյանի կուսակցությունը հայրենիքն է: