Ձերբակալվել է Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանը
Ձերբակալել են Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանին: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը: Նա նշեց, որ իրենց բողոքի ակցիան, այնուամենայնիվ, շարունակվելու է:
Հիշեցնենք, որ քաղաքապետը ժամեր առաջ հանդես էր եկել կոչով, որով հորդորում էր գորիսեցիներին միանալ ավտոերթին, որը նպատակ ուներ խոչընդոտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզ։
Գորիս համայնքի հարգելի բնակիչներ, առավոտյան ժամը 06։00-ին Գ․ Տաթևացու անվան հրապարակից ավտոմեքենաների շարասյունը կմեկնի Սյունիքի դարպասներ՝ արգելելու հայոց հողը օտարող, Սյունիքի երբեմնի անառիկությունը խաթարող «վարչապետի» մուտքը Սյունիքի մարզ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էր Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը:
«Սյունյաց հողը անարատ է, չարի սերմը բուն չի դնի, անարմատ է
Գորիս համայնքի հարգելի բնակիչներ, առավոտյան ժամը 06։00-ին Գ․ Տաթևացու անվան հրապարակից ավտոմեքենաների շարասյունը կմեկնի Սյունիքի դարպասներ՝ արգելելու հայոց հողը օտարող, Սյունիքի երբեմնի անառիկությունը խաթարող «վարչապետի» մուտքը Սյունիքի մարզ։ Բոլոր արժանապատիվ գորիսեցիներին կոչ ենք անում միանալ կամավոր շարժերթին։ Սա քաղաքական կողմնորոշում չէ և ոչ էլ որևէ կուսակցության նախաձեռնություն, սա Սյունեցիների արժանապատվության, անվտանգության և ֆիզիկական գոյության պայքարն է, համահայկական ընդվզումի արտահայտումը։ Մենք մեր սերունդներին ավանդ պետք է թողնենք՝ անարատ հողը նախնյաց․․․»: