Իսպանիայի վարչապետը կարանտին կպահպանի Մակրոնի մոտ կորոնավիրուս հայտնաբերվելուց հետո
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը մինչեւ դեկտեմբերի 24-ը կարանտինի մեջ կլինի, քանի որ շփվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի կորոնավիրուսի ախտորոշման անալիզի պատասխանը դրական է եղել: Այս մասին այսօր հայտնել է թագավորության կառավարության մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Սանչեսը Մակրոնին հանդիպել է երկուշաբթի Փարիզում: Առողջապահության ուղեցույցների համաձայն՝ Իսպանիայի վարչապետը «կդադարեցնի իր ամբողջ գործունեությունը, որ նախատեսված էր հաջորդ մի քանի օրերին», հստակեցրել են կառավարությունից:
«Սանչեսը [Ֆիլիպ VI] թագավորին հայտնել է, որ կարանտինի մեջ կլինի մինչեւ դեկտեմբերի 24-ը, երբ կանցնի Փարիզում նախագահ Մակրոնի հետ հանդիպումից հետո 10 օրը»,- հավելել են մամուլի ծառայությունից: