Արմեն Խաչատրյան, Տիգրան Կարապետյան, էդտեղ տաք ա, եկեք Շուռնուխը տեսեք․ վարչական ղեկավարը՝ սյունեցի պատգամավորներին
Որոտանի հատվածում Մ2 մայրուղին փակող սյունեցիներից մեկն այսօր իր խոսքն ուղղեց Սյունիքից ընտրված իշխող ուժի պատգամավորներին, որոնք ըստ նրա ՝ կնոպկա են սեղմում եւ աշխատավարձ ու պարգեւավճար ստանում։
«Այս համայնքի բնակիչների քվեով դուք դարձել եք ԱԺ պատգամավոր։ Սյունյաց ժողովրդի ձայնը լսելի դարձրեք, գոնե որպես իշխանության խոսնակ հանդիպեք ժողովրդի հետ, ներկայացրեք իրական խնդիրները, ձեզ վտանգ չի սպառնում։ Հանդիպեք մի անգամ ձեր ընտրողների հետ, իրենց քվեներով եք մանդատի տեր դարձել»,- դիմելով պատգամավորներին ասաց սյունեցի տղամարդը։
Նրան շարունակեց Շուռնուխի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանը․
«Մի անգամ գային, խոշորացված համայնքի ղեկավարի կողքին կանգնեին, տեսնեին, թե 30 տարեկան տղան ինչպես է ամեն օր պոստում զենքը ձեռքին կանգնած։ Էս մյուս տղան էլ ամեն օր ժամը 8-ին գալիս է գործի, ժամը 16։30 էլ գնում պոստեր։ Թող մի հատ գան տեսնեն էլի կարգավիճակը, մանդատը վերցրել են, գնացել, նստել որ ի՞նչ։ Կոչ եմ անում Արմեն Խաչատրյանին, Տիգրան Կարապետյանին՝ եկեք, էդտեղ տաք ա, եկեք Շուռնուխը տեսեք»։