Սիրիայում ձերբակալվել է «արտասահմանից ֆինանսավորվող» և երկրի տարածքում միտումնավոր հրդեհներ կազմակերպող 39 մարդ
Սիրիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է 39 մարդու ձերբակալման մասին, որոնք, ֆինանսավորվելով արտասահմանյան խմբերից, հրդեհներ են իրականացրել Սիրիայի երեք նահանգներում, հայտնում է almasdarnews.com լրատվական կազմակերպությունը:
Նախարարությունը հրապարակել է տեսագրություն, որում Լաթաքիայի Քրեական անվտանգության մասնաճյուղի ղեկավար Ադնան Ալ-Յուսեֆը հայտնել է, որ ձերբակալվածներն ընդունել են գյուղատնտեսական նշանակության հողերը հրդեհելու մեղադրանքը:
Նա մանրամասնել է, որ այս մարդիկ ֆինանսավորվում են արտասահմանից և հենց այդտեղից էլ ստանում են գործողությունների իրականացման ծրագիրը:
Սիրիայի երեք՝ Լաթաքիա, Թարթուս և Հոմս նահանգներում տեղի ունեցած աննախադեպ հրդեհների հետևանքով այրվել է ավելի քան 2 միլիոն ծառ: