Արցախում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Վահե Բաբայանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14:17-ի սահմաններում, ՊԲ հյուսիս-արւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2002թ. ծնված Վահե Հովհաննեսի Բաբայանը: Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության բանակից։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԱՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը ւ իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին: