Բաշկիրիայում բռնկված հրդեհի հետևանքով նվազագույնը 11 մարդ է մահացել
Տասնմեկ մարդ է զոհվել Բաշկիրիայի պանսիոնատներից մեկում բռնկված հրդեհի պատճառով: Չորս մարդ փրկվել է ինքնուրույն: Այս մասին հայտնում է Interfax.ru-ն՝ հղում տալով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Հրդեհը բռնկվել է Բաշկորտոստանի Աբզելիլովսկի շրջանի Իշբուլդինո գյուղում: Այրվել է պանսիոնատի մեկհարկանի փայտե շինություն:
Նշվում է, որ մահացածների մարմինները հայտնաբերվել են բռնկված հրդեհը մարելու աշխատանքների ժամանակ: