Նայում եմ վարչապետի աթոռը զբաղեցնող մարդու ելույթները և հիշում եմ դրվագներ հոգեբուժությունից. Գեորգի Պողոսյան
Ես նայում եմ վարչապետի աթոռը զբաղեցնող մարդու ելույթները և հիշում եմ դրվագներ հոգեբուժությունից: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14–ին Հայրենիքի փրկության շարժման՝ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի և մտավորականների հանդիպմանն ասաց բժշկական գիտությունների թեկնածու Գեորգի Պողոսյանը:
«Չե՞նք կարող առաջարկել, որ ինքը ենթարկվի բժշկական փորձաքննության: Ես նայում եմ վարչապետի աթոռը զբաղեցնող մարդու ելույթները և հիշում եմ դրվագներ հոգեբուժությունից․ վերջիվերջո, մենք չե՞նք կարող առաջարկել, որ ինքը ենթարկվի բժշկական փորձաքննության․ եթե հրաժարվի, ինքը կընկնի ծուղակի մեջ, իսկ եթե համաձայնվի, ես համոզված եմ, որ իմ կոլեգաները կապացուցեն, որ էդ մարդը չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը և ենթակա է բուժման։ Հիվանդությունը ամոթ բան չէ, էդ մարդուն պետք է բուժել»,– ասաց Գեորգի Պողոսյանը։
Ի պատասխան՝ Վազգեն Մանուկյանն արձագանքեց. «Էդ հարցը կլուծենք, երբ որ ինքը դուրս գա, հիմա չի լինի լուծել․ հիմա կարող ենք միայն երազել․․․ Եթե դուք չեք կարողանում իրեն հանել, ո՞նց կարող եք փորձաքննության ենթարկել»։