Հաջորդ 4-6 ամիսները կարող են վատագույնը լինել ԱՄՆ-ում համավարակի ողջ ընթացքում. Բիլ Գեյթս
Առաջիկա 4-6 ամիսներն ԱՄՆ-ում կարող են վատագույնը լինել կորոնավիրուսի համաճարակի տարածման առումով: Նման կարծիք է հայտնել ամերիկացի գործարար Բիլ Գեյթսը CNN-ի մեկնաբան Ջեյք Թեփերի հետ զրույցում:
«Ցավալիորեն, հաջորդ 4-6 ամիսները կարող են դառնալ վատագույնը համավարակի ողջ ընթացքում: Արդեն ավելի քան 200 000 մահվան դեպք է գրանցվել: Եթե հետևեինք կանոններին՝ դիմակ կրեինք կամ չհավաքվեինք մեծ խմբերով, կկարողանայինք խուսափել»,- ասել է Գեյթսը՝ պատասխանելով ԱՄՆ-ում նախքան եկող տարի խոստացված զանգվածային պատվաստումների մեկնարկը կորոնավիրուսի տարածման տեմպերի մասին հարցին:
Հաղորդավարի խոսքով՝ ԱՄՆ-ում գնալով աճում են ինչպես կորոնավիրուսով վարակվածների, հիվանդությունից մահացողների, այնպես էլ հիվանդանոցներում բուժում ստացողների թվերը:
Վերջին տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 16.5 մլն-ը, մահացածներինը՝ 305 000-ը: