Մինսկում կիրակնօրյա բողոքի ակցիայի ժամանակ ավելի քան 300 ցուցարարի են ձերբակալել
Մինսկում իրավապահ մարմինների աշխատակցներն ավելի քան 300 մարդու են ձերբակալել կիրակի մայրաքաղաքում տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով երկրի ՆԳՆ մայրաքաղաքային վարչությանը, ցուցարարներին բերման են ենթարկել զանգվածային միջոցառումների կազմակերպման և անցկացման մասին օրենսդրությունը խախտելու, ինչպես նաև ներքին գործերի մարմինների աշխատակիցների պահանջներին չենթարկվելու համար:
Հիշեցնենք, որ ընդդիմության և նրանց կողմնակիցների բողոքի ցույցերը չեն դադարում օգոստոսի 9-ին երկրում կայացած նախագահական ընտրություններից հետո, որի արդյունքներով հաղթող էր ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Քաղաքացիները, ավանդաբար, մայրաքաղաքի տարբեր շրջաններում բողոքի ակցիաներ են իրականացնում կիրակի օրերին: