COVID-19-ը Վրաստանում. 2720 նոր դեպք, 46 հիվանդ մահացել է
Վրաստանում COVID-19-ից մահացածների թիվը աճել է՝ կազմելով 1790 մարդ: Կառավարությունը հայտնել է, որ ևս 46 հիվանդ է մահացել կորոնավիրուսային վարակի պատճառով առաջացած բարդություններից:
Մեկ օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2720 նոր դեպք, առողջացել է 3942 հիվանդ: Անցկացվել է 13449 թեստ, որից 6821-ը՝ PCR թեստեր, 6628-ը՝ հակագենի արագ թեստեր: Ավելի վաղ Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն հայտարարել էր, որ հանգստյան օրերին երկրում թեստավորման մասշտաբները նվազում են:
Երկրում COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 189726 է, առողջացել է 158183 մարդ: