Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնում վերընտրվել է մարմնի ներկայիս ղեկավար Արչիլ Թալակվաձեն
Վրաստանի խորհրդարանն ուրբաթ օրն առաջին նստաշրջանի ընթացքում ձայների մեծամասնությամբ որպես խոսնակ վերընտրել է օրենսդիր մարմնի ներկայիս ղեկավար Արչիլ Թալկավաձեին: Քվեարկությունն ուղիղ հեռարձակվում էր խորհրդարանի կայքում:
«Ես կցանկանայի հատուկ շնորհակալություն հայտնել մեր քաղաքական թիմին, մասնավորապես` «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիին` ինձ ցուցաբերած վստահության համար: Կցանկանայի նաեւ շնորհավորել ձեզ ընտրություններում տարած հաղթանակի, ձեր պարտականությունների իրականացման մեկնարկի կապակցությամբ եւ հաջողություն մաղթել ձեզ եւ մեր երկրին»,- քվեարկությունից առաջ դիմելով պատգամավորներին` ասել է Թալակվաձեն:
Այսօր կայացած նիստին ընտրվել են նաեւ Թալակվաձեի տեղակալները: Առաջին փոխխոսնակ է ընտրվել Գեորգի Վոլսկին, իսկ Դավիթ Սերգեենկոն եւ Կախաբեր Կուչավան` փոխխոսնակներ: