Եվրոպայում ձերբակալել են «օրենքով գող» Գիա Գոգելիանիին
Բավարիայի ոստիկանության աշխատակիցները Մյունխենում ձերբակալել են վրացի «օրենքով գող» Գեորգի Գոգելիանիին, որը քրեական շրջանակներում հայտնի է որպես Գիա, հայտնում է «Փրայմ Քրայմ» լրատվական գործակալությունը:
Եվրոպայում 46-ամյա Գիան ապրում էր կնոջ եւ երեխայի հետ, չնայած այնտեղ անցանկալի անձ էր հայտարարված: Հեղինակությանը ձերբակալել են Գերմանիայի տարածքում գտնվելու կանոնները խախտելու համար:
Դատարանի որոշմամբ՝ «օրենքով գողը» մեկ ամսվա ընթացքում պետք է կամավոր հեռանա Եվրամիությունից:
Գիան թագադրվել է 2000 թվականին Վրաստանում: