Ֆլամանդական ընկերությունները շարունակում են ռազմական սարքավորումներ ուղարկել Թուրքիա՝ չնայած էմբարգոյին
Ֆլամանդական ընկերությունները, չնայած զենքի էմբարգոյին, շարունակում են ռազմական ինքնաթիռների համար օգտագործվող պահեստամասեր ուղարկել Թուրքիա, հաղորդում է Brussel Times-ը:
Սիրիա թուրքական ռազմական ներխուժումից հետո Բելգիայի ֆլամանդական մասի գլխավոր նախարար Յան Ջամբոնը որոշել էր սառեցնել Թուրքիա ռազմական տեխնիկա արտահանելու ֆլամանդական կառավարության բոլոր արտոնագրերը:
Ֆլամանդական ընկերությունները մասեր էին արտահանում A400M-ի՝ ՆԱՏՕ-ի ինքնաթիռների համատեղ նախագծի համար, որում ներգրավված են վեց երկրներ: Սակայն ընկերությունների կողմից արտադրված որոշ մասեր ենթակա չեն Ջամբոնի էմբարգոյին եւ շարունակում են արտահանվել Թուրքիա, հաղորդում է Brussel Times-ը:
Ի պատասխան քաղաքական ընդդիմության անդամ Աննիկ Լամբրեխտի խորհրդարանական հարցման՝ Ջամբոնն ասել է, որ օդանավի ստանդարտ մասերը արգելքի սահմաններից դուրս են, եւ այդ մասերը առաքվել են ոչ թե անմիջապես Թուրքիա, այլ Իսպանիայում արտադրող գործարան:
«Ես կարող եմ հաստատել, որ A400M-ի պահեստամասերը չեն արտահանվում Թուրքիա»,- ասել է Ջամբոնը:
A400M-ն օգտագործվել է Սիրիայից ջիհադիստ-գրոհայիններին ռազմի դաշտեր, այդ թվում ՝ Ադրբեջան եւ Լեռնային Ղարաբաղ տեղափոխելու եւ Թուրքիայից Լիբիա զենք տեղափոխելու համար, ինչը խախտել է զենքի առանձին արգելքը, հաղորդում է Brussel Times-ը՝ վկայակոչելով բելգիական խաղաղապահ Vredesactie կազմակերպությանը: