Apple-ը խոստացել է անվճար նորոգել տեխնիկական խնդրով iPhone 11-երը
Apple ընկերությունը խոստացել է անվճար նորոգել iPhone 11-ը, եթե այն դադարել է արձագանքել հպմանը: Պարզվել է, որ սմարթֆոնների խմբաքանակը թողարկվել է դիսփլեյի մոդուլում տեխնիկական խնդրով:
Արտադրողները վստահեցնում են, որ խոսքը սարքերի ոչ մեծ տոկոսի մասին է: Թե որքանով է սարքը ենթակա անվճար նորոգման ծրագրում ներառելու՝ կարելի է իմանալ ընկերության կայքից: Այնտեղ հատուկ դաշտում անհրաժեշտ է մուտքագրել սարքի սերիական համարը: Նրանց, ովքեր վճարել են սարքի նորոգման համար, առաջարկում են կապվել աջակցության ծառայության հետ և քննարկել ծախսերի փոխհատուցման տարբերակները: