Axios. Սաուդյան Արաբիան եւ Կատարը մոտ են համաձայնությանըAxios. Սաուդյան Արաբիան եւ Կատարը մոտ են համաձայնությանը
Սաուդյան Արաբիան եւ Կատարը մոտ են Պարսից ծոցում դիվանագիտական ճգնաժամը դադարեցնելու համաձայնությանը՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ հաշտեցման բանակցություններից հետո, հաղորդում է Axios-ը՝ վկայակոչելով բանակցություններին մոտ կանգնած աղբյուրներին:
Սաուդյան Արաբիայի եւ Կատարի միջեւ հարաբերությունների վերականգնումը 3,5 տարվա առճակատումից հետո Պարսից ծոց կվերադարձնի կայունության զգացումը: Դա կարող է լինել նաեւ Թրամփի վարչակազմի մեծ ձեռքբերումը՝ նախքան հունվարի 20-ին նրա հեռանալը:
2017-ի հունիսին Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը, Եգիպտոսը եւ այլ սուննի պետությունները խզեցին հարաբերությունները Կատարի հետ եւ փակեցին իրենց օդային տարածքը ու ծովային ուղիները՝ Կատարի ինքնաթիռների եւ նավեր համար: Նրանք Դոհային մեղադրեցին ահաբեկչական խմբավորումներին աջակցելու մեջ:
Ջարեդ Քուշները, Սպիտակ տան բանագնաց Ավի Բերկովիցը եւ հատուկ խորհրդական Բրայան Հուքը այս շաբաթվա սկզբին մեկնել էին Սաուդյան Արաբիա եւ Կատար, որպեսզի փորձեն գործարք կնքել: Աղբյուրները նշում են, որ այս բանակցությունների ընթացքում զգալի առաջընթաց է գրանցվել:
ԱՄՆ-ի նախկին պաշտոնյան, որը կապեր է պահպանում ինչպես սաուդցիների, այնպես էլ կատարցիների հետ, ասում է, որ սաուդացիները կարծում են, որ Կատարի հետ ճգնաժամի ավարտը ձեռնտու կլինի ինչպես ներքին քաղաքականության տեսակետից, այնպես էլ տարածաշրջանային մակարդակում:
Ավելին, բանակցություններում առաջընթաց է տեղի ունենում այն բանին զուգընթաց, երբ Սաուդյան Արաբիան պատրաստվում է Բայդենի վարչակազմի իշխանության գալուն: Հարաբերությունները, հավանաբար, լարված կլինեն, եւ սաուդցիները ցանկանում են հակամարտության մեջ մտնել մաքուր էջից:
Բանակցությունները կշարունակվեն առաջիկա օրերին՝ գործարքը կնքելու եւ Պարսից ծոցի մյուս երկրներից ու տարածաշրջանի այլ երկրներից աջակցություն ստանալու համար, նշում են աղբյուրները: