Ավստրիայի ֆինանսների նախկին նախարարը 8 տարվա ազատազրկման է դատապարտվել կոռուպցիայի համար
Ավստրիայի ֆինանսների նախկին նախարար Կառլ-Հայնց Գրասերը 8 տարվա ազատազրկման է դատապարտվել կոռուպցիայի համար, փոխանցում է BBC-ն:
Գրասերը մեղավոր է ճանաչվել պետական սեփականություն հանդիսացող 60.000 բնակարանի վաճառքի գործարքում վատնման, կաշառակերության եւ ապացույցների կեղծման համար:
Վիեննայի դատարանը հայտարարել է, որ Գրասերը մասնակցել է ավելի քան 9 միլիոն եվրոյի կաշառակերությանը: Նախկին ֆինանսների նախարարն ինքը հերքում է իր մեղքը եւ պատրաստվում է բողոքարկել դատարանի որոշումը:
Գործով 14 ամբաստանյալ է անցնում, որոնց մի շարք մեղադրանքներ են սպառնում, այդ թվում` փողերի լվացում, խարդախություն եւ ապացույցների կեղծում:
Գրասերն ամենաերիտասարդ ֆինանսների նախարարն է դարձել երկրի պատմության մեջ: Նա այս պաշտոնում նշանակվել էր 2000 թվականին: