Չեմ ցանկանում հող հանձնած դավաճանների իշխանության մաս կազմել. Աջափնյակի թաղապետը աշխատանքից ազատման դիմում է գրել
Աջափնյակի թաղապետ Թելման Թադեւոսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել՝ աշխատակիցների ներկայությամբ հայտարարելով, որ չի ցանկանում հող հանձնած դավաճանների իշխանության մաս կազմել եւ այդ պիտակով ապրել։ Այս մասին հայտնում է Mediaport տելեգրամյան ալիքը։
Գրառումն ամբողջությամբ՝ ստորև․
«Հարգելի աջափնյակցիներ,ընկերներ , գործընկերներ և թիմակիցներ,
աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել և խնդրել եմ քաղաքապետ Մարությանին, որ չմերժի:
Այս պահին նպատակահարմար եմ գտել անցնել բիզնես գործունեությանը, քանի որ ունեմ բավականին փորձ և կապեր այդ ոլորտում և այս պահին կարևորում եմ մեր երկրում բիզնեսի զարգացումը:
Շատ հպարտ եմ և շնորհակալ այս ընթացքում համատեղ աշխատանքի համար թե՛ քաղաքական թիմին, թե՛ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին՝ հանձին քաղաքապետ Հայկ Մարությանի, քանի որ ինքս եմ տեսել և մասնակից եղել ներդրված բոլոր ջանքերի,եռանդի և նվիրվածությանը:
Ինչպես նաև հորդորում, խնդրում և միևնույն ժամանակ պահանջում եմ լրատվական դաշտի մեր որոշ գործընկերներից՝ իմ աշխատանքից դուրս գալու լուրը չլրացնել մտացածին և չարախոս տեղեկություններով, առավել ևս չքաղաքականացնել»։