Ինձ կարող են այս հայտարարություններից հետո տանել համապատասխան մարմինները և քրեական հետապնդում սկսել իմ հանդեպ. «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի ասուլիսը (Տեսանյութ)
«Որտեղից սկսվեց պարտությունը, ինչու սկսվեց պատերազմը: Երբ թշնամի երկիրդ տեսնում է, որ քո երկրի ղեկավարը խամաճիկ է, անողնաշար, մեծամիտ, ունակ չէ որևէ բան ղեկավարելու և տանելու, թշնամիդ պատեհ առիթ էր ման գալիս, որպեսզի կարողանա կատարել այն, ինչ տարիների ընթացքում կրել է պարտության խարանը իր ճակատին, այդ առիթը գտնվում է: Պատերազմը սկսվեց նաև նրա համար, որովհետև մեր պետության այսպես կոչված ղեկավարը, չկայացած գերագույն հրամանատարը պաշտոնների նշանակեց մարդկանց, որոնք ունակ չէին ղեկավարելու համապատասխան ոլորտները՝ սկսած ռազմական ոլորտից:
Ինչ վերաբերում է պարտությանը, ապա ես կասեմ հետևյալը, երբ երկրի պաշտպանության ներսում նշանակումներ են կատարում, այսինքն հրամանատարական կետերից հանում են քո վաստակած հրամանատարներին, հեռացնում են պաշտոններից քո ամբողջ գեներալիտետը, ովքեր կռել էին երկու հաղթանակ, ու բերում նշանակում են մարդկանց, ովքեր ունակ չէին պատերազմ վարելու, բնականաբար, իրենք պետք է պարտություն կրեին»,- այս կարծիքին է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը, ով լրագրողների հետ ասուլիսի ժամանակ ասաց, որ գուցե այս եթերից հետո իրեն հնարավոր է՝ հրավիրեն համապատասխան ծառայությունները
<<Ադ օրերին, երբ սկսվեց համապատասխան փախուստը, նահանջը, տարբեր անկյուններից հնչում էր՝ հաղթում ենք, հաղթում ենք, այդ պոռոտախոսությունը սկսեց մեզ ուտել, որովհետև դա բխում էր իշխանության շահերից, նրա քարոզներից մեկն էր:
Ինձ զանգահարում է Գեներալ Մանվել Գրիգորյանը, նա գտնվում էր Շուշիում, ով հարցնում է՝ ի՞նչ վիճակ է, Աշո՛տ, ես գտնվում էի Ֆիզուլից ներքև՝ Կարախբեյլիի գյուղ, ես ներկայացնում եմ վիճակը, ասում, որ մերոնք մտել են, հասել են մինչև ստանցիա Հորադիս, Քյանդորադիս արանքում խաչմերուկ կա, այդտեղ են, ասում եմ, որ այդտեղ վտանգված է, տանկերն են հասել այդտեղ, և մերոնք ուրախությամբ նշում են: Որտեղի՞ց է գալիս այդ ուրախությունը: Մեր այսպես կոչված գերագույն հրամանատարը, ոչ ադեկվատ վիճակում գտնվելով, գուցե և հարբած վիճակում, ինչ վիճակում ինքը հաճախ է լինում, հրաման է արձակում, որ եթե կարողանաք գրավել Լելե Թեփեն, ես ձեզ կպարգևատրեմ հերոսի կոչումներով: Եվ այդ չկայացած գեներալիտետը դա ընդունում է որպես հրաման, անցնում են հարձակման, գնում հասնում են մինչև ստանցիա Քյանդորադիս խաչմերուկ, ինքը արդեն մեկին գեներալի կոչում, երկուսին հերոսի կոչում շնորհել էր, երբ իրեն զեկուցել էին այս իրողության մասին, իր նպատակը այն էր, որ ներկայացնի Հանրությանը, թե ես ազատագրել եմ Լելե-Թեփեն:
Ահա ես Մանվել Գրիգորյանին ներկայացնելով իրավիճակը, քննարկելով այդ վիճակը, հարցնում է, արդյոք մեր զորքերը հասել են տանկերի հետևից: Ես չներկայացնեմ , թե քանի տանկ ենք տվել թշնամուն, քանի զոհ ենք թողել այդտեղ, քանի որ եթե զինվորը , մեր պեխոտը տանկերի հետ նույն տեղում չեն, արդեն պարզ է, թե ինչքան կարող ենք կորուստներ ունենալ: Զորքը սկսում է ահավոր մեծ թափով նահանջել: Ես չգիտեմ դա փախուստ ասել, թե նահանջ>>:
Մանրամասն՝ տեսանյութում: