ՄԱԿ-ը կանեփը հանել է ամենավտանգավոր թմրանյութերի ցուցակից
ՄԱԿ-ի՝ թմրամիջոցների հարցերով հանձնաժողովը հանել է կանեփը և դրա խեժը Թմրամիջոցների մասին 1961 թ. միասնական կոնվենցիայից: Քվեարկությունը տեղի է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկով: Ռուսաստանը դեմ է եղել նման փոփոխություններին: Փոփոխությունն անցել է դժվարությամբ՝ 27 կողմ, 1 – ձեռնպահ, 25 – դեմ:
ՄԱԿ-ը նշել է, որ նման փոփոխությունները կօգնեն ավելի լավ ուսումնասիրելու կանեփի բուժական հատկությունները, և կսկսվեն նոր բժշկական հետազոտություններ: