Չեչնիայում փողոց են «վերանվանել»՝ ի պատիվ Ֆրանսիայում ուսուցչին գլխատող ահաբեկիչի
Չեչենական Շալաժի գյուղում անհայտ անձինք փողոց են «վերանվանել» ահաբեկիչ Անզորովի «պատվին», որը երկու ամիս առաջ Ֆրանսիայում հարձակվել էր ուսուցչի վրա ու կտրել նրա գլուխը:
Հաղորդվում էր, որ մարդասպանն իր հանցանքն արդարացրել է նրանով, որ ուսուցիչը իր դասախոսություններին ցույց է տվել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները:
Անզորովների ընտանիքը Շալաժիից է: Եվ օրերս այնտեղ ինչ-որ մեկը փողոցում «նոր անունով» ցուցանակ էր դրել:
«Փողոցն անվանակոչվել է իսկական տղամարդու անունով». Ահա այսպես է տեղի բնակիչներից մեկը մակագրել սոցցանցերում հրապարակված լուսանկարը: