Թանկարժեք մետաղների գներն ու նավթի գներն աճել են
NYMEX բորսայի դեկտեմբերի 2-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 1.38%-ով և կազմել 1838.30 դոլար, արծաթի գինն աճել է 1.34%-ով և կազմել 24.18 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 2.33%-ով և կազմել 1019.40 դոլար:
Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):
Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որն առևտուրը շարունակում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի և ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:
Նավթ
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների դեկտեմբերի 2-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 2.61%-ով և կազմել 45.27 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 2.66%-ով և կազմել 48.26 դոլար:
Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:
Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որը հիմնադրվել է 1882 թվականին և զբաղեցնում է առաջին տեղը նավթային ֆյուչերսների առևտրում: Ներկայումս առեւտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:
London Intercontinental Exchange (ICE)-ը Լոնդոնյան համաշխարհային ֆինանսական ֆյուչերսների և ընտրանքների բորսան է, որը հիմնադրվել է 1982 թվականին:
Ալյումինի գինն աճել է, պղնձինը՝ նվազել. գունավոր մետաղների գները՝ ըստ LME-ի
Լոնդոնի մետաղների բորսայի դեկտեմբերի 2-ի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինն աճել է 1.48%-ով և կազմել 2052.50 դոլար, պղնձի գինը նվազել է 0.42%-ով և կազմել 7649.00 դոլար, կապարի գինը նվազել է 2.52%-ով և կազմել 2073.50 դոլար, նիկելի գինը նվազել է 1.45%-ով և կազմել 16150.00 դոլար, անագի գինը նվազել է 0.61%-ով և կազմել 18850.00 դոլար, ցինկի գինը նվազել է 1.38%-ով և կազմել 2787.50 դոլար, մոլիբդենի գինն աճել է 0.33%-ով և կազմել 19797.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 32390.00 դոլար:
Գների չափման միավորը տոննան է:
Ամերիկյան ինդեքսներն աճել են՝ բացառությամբ Nasdaq-ի
ԱՄՆ ֆոնդային բորսաների դեկտեմբերի 2-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.20%-ով և կազմել 29883.79 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.18%-ով և կազմել 3669.01 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.05%-ով և կազմել 12349.37 կետ:
Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և Dow Jones & Company կազմակերպության հիմնադրի` Չարլզ Դոուի կողմից: Այս ցուցանիշը ստեղծվել է ամերիկյան ֆոնդային շուկաների բաղկացուցիչը հանդիսացող արդյունաբերական զարգացումը վերահսկելու համար:
S&P 500-ը ֆոնդային ցուցանիշ է, որի զամբյուղում ներառված են ամենաշատ կապիտալիզացիա ունեցող 500 ընտրված ամերիկյան բաժնետիրական կազմակերպություններ:
NASDAQ բորսայի համար հաշվարկվում են մի քանի ցուցանիշներ, որոնք արտացոլում են իրավիճակն ԱՄՆ-ի բարձր տեխնոլոգիաների շուկայում և բիզնես-համայնքի արձագանքը երկրի քաղաքական եւ տնտեսական զարգացումներում, որոնք ազդեցություն են ունենում բարձր տեխնոլոգիաների շուկաների վրա:
Եվրոպական ինդեքսներն աճել են՝ բացառությամբ գերմանականի
Եվրոպական ֆոնդային բորսաների դեկտեմբերի 2-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.52%-ով և կազմել 13313.24 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.02%-ով և կազմել 5583.01 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 1.23%-ով և կազմել 6463.39 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.86%-ով և կազմել 1335.44 կետ: