Իտալիայում 1 օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 20 000 դեպք
Իտալիայում 1 օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 20 709 դեպք: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով Rai News-ին:
Երկրի առողջապահության նախարարության ներկայացրած տվյալների համաձայն՝ Իտալիայում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1 641 610 դեպք:
1 օրում Իտալիայում վիրուսի հետևանքով մահացել է 684 մարդ: Ընդհանուր առմամբ համավարակի սկզբից ի վեր երկրում հիվանդության բարդացումների հետևանքով մահացել է 57 045 մարդ: