Այվազովսկու «Նավաբեկություն Սեւ ծովի ափերին» կտավը դարձել է Sotheby's-ի աճուրդի ամենաթանկարժեք լոտը
Հովհաննես Այվազովսկու «Նավաբեկություն Սեւ ծովի ափերին» կտավը դարձել է Լոնդոնում Sotheby's աճուրդի տան «ռուսական» աճուրդի գլխավոր լոտը։ Այս մասին «ՏԱՍՍ»-ի թղթակցին հայտնել են աճուրդի տանը, որը երեքշաբթի օրը ռուսական արվեստի երկօրյա աճուրդ է բացել։
Ամենաթանկ լոտը դարձել է Հովհաննես Այվազովոկսու (1817-1900) «Նավաբեկություն Սեւ ծովի ափերին» կտավը։ 1887թ.-ին նկարված բնապատկերը վաճառվել է 2,314 մլն ֆունտ ստերլինգով (3,1 մլն դոլար), ինչը գերազանցել է նախնական գնահատականը՝ 1,2-1,8 մլն ֆունտ ստերլինգ։ Կտավը վերջին անգամ շուկայում հայտնվել է 2014թ.-ի հունիսին։ Անհայտ կոլեկցիոների կողմից այն Sotheby's-ի աճուրդում ձեռք է բերվել 1,6 մլն ֆունտ ստերլինգով (2,7 մլն դոլար՝ այդ պահի փոխարժեքով)։
Ռուս նկարիչների ստեղծագործողությունների վաճառքից Sotheby's-ի հասույթը կազմել է 13,6 մլն ֆունտ ստերլինգ (18,3 մլն դոլար)։