Ավստրալուհին գլխատել է մորը, ով վճարել է էկզորցիզմի ծիսակատարության համար, որպեսզի փրկի դստերը
Ավստրալուհին գլխատել է մորը, ով 2000 դոլար է վճարել էկզորցիզմի ծիսակատարության համար, որպեսզի վտարի «դևին» դստեր մեջից, ով տարված էր «Տեխասյան կոտորած բենզասղոցով» ֆիլմով:
Սարսափելի մանրամասները հայտնի են դարձել Ջեսիկա Կալիմերիի սպանության գործով դատավարության առաջին օրը: Դատախազները հայտնել են, որ նրա մայրը՝ Ռիտա Կալիմերին, հուսահատորեն փորձել է օգնել դստերը:
57-ամյա Ռիտան 2000 ԱՄՆ դոլար է վճարել մեդիումին, որպեսզի 27-ամյա Ջեսիկայից «քշի դևին», բայց ապարդյուն:
Ջեսիկան դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել մորը, նախքան նրան գլխատելն ու նրա գլուխը ձեռքին փողոց վազելը, գլուխը գտել են հարեւանի տան դիմաց:
Խոհանոցում հայտնաբերվել են մոր մարմնի անդամահատված մասերը, այդ թվում՝ քթի ծայրը:
Ոստիկանները Ջեսիկային գտել են բակում՝ ձեռքերում սեղմած ջրի շիշ՝ արյունով պատված:
«Նա անմիջապես ասել է, որ սպանել է իր մորը, եւ ցույց է տվել արահետին ընկած գլուխը»,- նշել է դատախազը:
Կալիմերին իրեն մեղավոր չի ճանաչել սպանության մեջ, չնայած չի վիճարկում, որ սպանել է մորը: Նրա փաստաբանները պնդում են, որ այն ժամանակ նա տառապել է հոգեկան լուրջ հիվանդությամբ:
Դատախազը նաեւ Ջեսիկայի կյանքի տագնապալի մանրամասներ է հայտնել, այդ թվում` նրա մոլուցքը դաժան սարսափ ֆիլմերի հանդեպ, ինչպիսիք են` «Տեխասյան կոտորած բենզասղոցով»-ը եւ «Ջիպերս Կրիպերս»-ը: «Այս ֆիլմերի առանձնահատկությունը մարդկանց դաժան սպանությունն ու նրանց մարմինների անդամահատումն է»,- ասել է նա ատենակալներին: Նրա խոսքով՝ Ջեսիկան նաեւ սպառնացել է գլխատել ընտանիքի մյուս անդամներին ու պատահական մարդկանց:
Ջեսիկան տառապում է նաեւ բազմաթիվ հոգեկան հիվանդություններով, աուտիզմի սպեկտրի խանգարումով եւ թեթեւ մտավոր հետամնացությամբ: