Նավթի գները նվազել են, թանկարժեք մետաղների գներն աճել
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների դեկտեմբերի 1-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 1.93%-ով և կազմել 44.12 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 1.20%-ով և կազմել 47.01 դոլար:
Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:
Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որը հիմնադրվել է 1882 թվականին և զբաղեցնում է առաջին տեղը նավթային ֆյուչերսների առևտրում: Ներկայումս առեւտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:
London Intercontinental Exchange (ICE)-ը Լոնդոնյան համաշխարհային ֆինանսական ֆյուչերսների և ընտրանքների բորսան է, որը հիմնադրվել է 1982 թվականին:
Թանկարժեք մետաղների գներն աճել են
NYMEX բորսայի դեկտեմբերի 1-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 1.43%-ով և կազմել 1813.20 դոլար, արծաթի գինն աճել է 4.01%-ով և կազմել 23.86 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.93%-ով և կազմել 996.20 դոլար:
Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):
Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որն առևտուրը շարունակում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի և ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:
Ամերիկյան ինդեքսներն աճել են
ԱՄՆ ֆոնդային բորսաների դեկտեմբերի 1-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.63%-ով և կազմել 29823.92 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.13%-ով և կազմել 3662.45 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.28%-ով և կազմել 12355.11 կետ:
Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և Dow Jones & Company կազմակերպության հիմնադրի` Չարլզ Դոուի կողմից: Այս ցուցանիշը ստեղծվել է ամերիկյան ֆոնդային շուկաների բաղկացուցիչը հանդիսացող արդյունաբերական զարգացումը վերահսկելու համար:
S&P 500-ը ֆոնդային ցուցանիշ է, որի զամբյուղում ներառված են ամենաշատ կապիտալիզացիա ունեցող 500 ընտրված ամերիկյան բաժնետիրական կազմակերպություններ:
NASDAQ բորսայի համար հաշվարկվում են մի քանի ցուցանիշներ, որոնք արտացոլում են իրավիճակն ԱՄՆ-ի բարձր տեխնոլոգիաների շուկայում և բիզնես-համայնքի արձագանքը երկրի քաղաքական եւ տնտեսական զարգացումներում, որոնք ազդեցություն են ունենում բարձր տեխնոլոգիաների շուկաների վրա:
Եվրոպական ինդեքսներն աճել են
Եվրոպական ֆոնդային բորսաների դեկտեմբերի 1-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.69%-ով և կազմել 13382.30 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 1.14%-ով և կազմել 5581.64 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 1.89%-ով և կազմել 6384.73 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 2.27%-ով և կազմել 1311.05 կետ: