Արգենտինացիներն իշխանություններին խնդրել են Մարադոնային պատկերել 10 հազար պեսո թղթադրամի վրա
Արգենտինացիներն իշխանություններին խնդրել են Մարադոնային պատկերել 10 հազար պեսո թղթադրամի վրա: Այդ նախաձեռնությունն արդեն հավաքել է 13 հազար ստորագրություն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Արդեն կա թղթադրամի դիզայնը՝ Արգենտինայի դրոշի գույներով՝ կապույտ եւ սպիտակ: Թղթադրամի կենտրոնում երիտասարդ Մարադոնան է, իսկ հետնապլանում աշխարհի գավաթը:
Ակցիան սկսվել է մեկ օր առաջ, խնդրագիրը ստորագրած մարդկանց թիվը շարունակում է աճել:
Հիշեցնենք, որ լեգենդար ֆուտբոլիստը մահացել է Արգենտինայում 60 տարեկանում: