«Կորյուն - Դավաճան». «Իմ քայլի» պատգամավոր Կորյուն Մկրտչյանի տան բակում բողոքի ակցիա էր ընթանում (Տեսանյութ և լուսանկարներ)
Քիչ առաջ Կիևյան 4-ի բակում ընթանում էր բողոքի ակցիա, մասնակիցները վանկարկում էին «Կորյուն - Դավաճան»՝ նկատի ունենալով «Իմ քայլի» պատգամավոր Կորյուն Մկրտչյանին: Operativ լրատվականի թղթակիցը դեպքի վայրում էր , ով տրամադրել է տեսանյութ և լուսանկարներ:
Նշենք, որ ակցիան ավարտվեց մեկնարկից քիչ անց, տևեց բավական կարճ, քանի որ Կիևյան 4-ի բնակիչները բողոքում էին պատուհաններից, որ ակցիայի մասնակիցները իրենց անդորրը խանգարում են:
Ակցիայի մասնակիցները ներողություն էին խնդրում, բայց բնակիչները բղավում էին՝ չենք ներում: