Նախորդ շաբաթ սեպտեմբերից ի վեր առաջին անգամ կորոնավիրուսով վարակումների թիվը նվազել է. ԱՀԿ
Աշխարհում COVID-19-ով նոր վարակումների թիվը նախորդ շաբաթ այս տարվա սեպտեմբեր ամսից ի վեր առաջին անգամ նվազել է: Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում տալով ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսին:
«Սա պայմանավորված է Եվրոպայում դեպքերի թվի կրճատման հետ շնորհիվ նախորդ շաբաթ սահմանված արդյունավետ, բարդ, սակայն անհրաժեշտ միջոցների»,- ասել է ԱՀԿ գլխավոր տնօրենը ճեպազրույցի ժամանակ:
Համավարակի սկզբից ի վեր ամբողջ աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 63 միլիոն դեպք, 1.4 միլիոնից ավել մարդ մահացել է վարակման հետևանքների պատճառով: Միևնույն ժամանակ, փորձագետները նշում են, որ վարակվածների իրական թիվը կարող է անհամեմատ շատ լինել: