Կամբոջայում հայտնաբերել են երկրի տարածքում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերը
Կամբոջայի բժիշկները հայտնաբերել են երկրի տարածքում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերը: Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Հուն Սենը: Հաստատվել է վարակման 14 դեպք, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ դեպքերը հայտնաբերվել են մայրաքաղաք Պնոմպենում: Վերջին մեկ օրում անցկացվել է 2248 թեստավորում:
Նոյեմբերի 29-ին Կամբոջայում երկու շաբաթով փակվել են դպրոցները, իսկ Պնոմպենում ժամանակավորապես դադարեցվել է խոշոր առեւտրի կենտրոնների եւ հյուրանոցների աշխատանքը:
Վարակման առաջին դեպքը հայտնաբերվել է Կամբոջայում հունվարի 27-ին ՉԺՀ 60-ամյա քաղաքացու մոտ, ով ժամանել էր Չինաստանի Ուհան քաղաքից: Վերջին շրջանում թագավորությունում գրանցվել էին միայն այսպես կոչված վարակման բերովի դեպքեր: Վարակումների ընդհանուր թիվը հասել է 323-ի: Վարակվածներից ոչ ոք չի մահացել, 301 մարդ ապաքինվել է: