Մադուրոն կիսվել է Telegram-ի և WhatsApp-ի իր համարով
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Twitter- ի իր էջում տարածել է այն համարը, որով իրեն կարելի է գտնել Telegram- ում և WhatsApp- ում:
«Այսօրվանից WhatsApp- ի և Telegram–ի միջոցով ես միանում եմ Վենեսուելայի և մեր ժողովրդի մասին ճշմարտության պայքարին … Ահա իմ հեռախոսահամարը՝ 04262168871, ընդգրկեք ինձ ձեր խմբերի մեջ», – գրել է նա:
Ավելի ուշ Մադուրոն գրել է, որ ընդգրկվել է հազարավոր խմբերի մեջ, որոնք «առաջին ձեռքից» տեղեկություններ կստանան ընտրությունների մասին: Գրառման տակ նա տեղադրել է մի տեսանյութ, որում նա նկարել է հեռախոսի էկրանը: Հեռախոսում բաց է WhatsApp ծրագիրը, որտեղ երևում է հաղորդագրությունների հոսքը։