«Զանգվածային խարդախություն է, կեղծված ընտրություն». Թրամփը՝ նախագահական ընտրությունների մասին
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնական թվիթերյան միկրոբլոգում կրկին անդրադարձել է նոյեմբերի երեքին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներին՝ հայտարարելով, որ «դեմոկրատները քվեաթերթիկների ջախջախիչ կորուստ են ունեցել ամբողջ Ամերիկայով մեկ»:
«Սա ճիշտ է, բոլոր նահանգները հաղթված են, և հրաշալի արդյունք ենք ունեցել Վաշինգտոնում: Ի՞նչ ես ստացվում, ես առաջնորդեցի այդ մեծ գանձումն ու հիմա միակ պարտվո՞ղն եմ: Ո՛չ, այդպես չի լինի: Սա զանգվածային խարդախություն է, կեղծված ընտրություն»,-գրել է գործող նախագահը:
Միացյալ Նահանգների նախագահի ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 3-ին: Ամերիկյան լրատվամիջոցները հաղթող են համարում դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենին: Համաշխարհային մի շարք առաջնորդներ արդեն շնորհավորել են նրան հաղթանակի կապակցությամբ: Սակայն Թրամփը խնդում է, որ ընտրությունները կեղծվել են ու հրաժարվում է ընդունել իր պարտությունը: