Նյու Յորքի դպրոցներում վերսկսվել են կորոնավիրուսի պատճառով դադարեցված դասերը
Նյու Յորքում կբացվեն դպրոցները առկա ձեւաչափով դասերը վերսկսելու համար, հաղորդում է Associated Press-ը:
Կիրակի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն հայտարարել է, որ կրտսեր դասարանների աշակերտների եւ նախադպրոցական տարիքի սովորողների համար դասերը կվերսկսվեն դեկտեմբերի 7-ին: Իսկ մնացած դպրոցականները կսկսեն հաճախել դպրոց ավելի ուշ:
Նյու Յորքի դպրոցները փակվել էին 10 օր առաջ կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի աճի պատճառով: Ներկայում մշակվում է ծրագիր միջին եւ ավագ դպրոցի աշակերտների համար դասերը վերսկսելու ուղղությամբ: