Ճապոնիայում գրանցվել է կորոնավիրուսի ծանր ընթացքով հիվանդների ռեկորդային թիվ
Ճապոնիայում գրանցվել են ռեկորդային թվով պացիենտներ, որոնք գտնվում են ծանր վիճակում, հաղորդում է NHK հեռուստաալիքը:
Այսպես, ներկայում բժիշկները գնահատում են ծանր կամ կրիտիկական ծանր առողջական վիճակ 462 պացիենտի մոտ:
Բացի այդ, երկրում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի թեստերի արդյունքում դրական պատասխան է գրանցվել 2 058 մարդու մոտ: Նոր դեպքերի մեծամասնությունը (418) գրանցվել է Տոկիոյում:
Ընդ որում՝ Ճապոնիայում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է եւս 10 պացիենտ: Մահվան դեպքերի ընդհանուր թիվը երկրում հասել է 2 133-ի, հաղորդում է Gazeta-ն:
Աշխարհում համավարակի ամբողջ ընթացքում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով 62.5 մլն վարակված, առոաղջացել է ավելի քան 43 մլն մարդ, ավելի քան մեկ միլիոն պացիենտ մահացել է: