Իրաքում արմատական քարոզչի կողմնակիցները 5 ցուցարարի են գնդակահարել
Արմատական շիա հոգեւորական Մոկտադա ալ-Սադրի կողմնակիցները Իրաքի հարավում հակակառավարական ցույցի մասնակիցների հետ բախումների ընթացքում հինգ ցուցարարի են գնդակահարել, հայտնում է Press Association-ը:
Նշվում է, որ Նասիրիա քաղաքում արմատականները փորձել են փակել ցուցարարների ճանապարհը՝ ի պաշտպանություն ալ-Սադրի:
Հաղորդվում է, որ բախման ընթացքում քարոզչի կողմնակիցները վիրավորել են շուրջ 40 մարդու:
Բախումներից հետո նրանք նաեւ հրկիզել են ցուցարարների վրանները, որոնք տեղադրված են եղել Խաբուդի հրապարակում: